ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքում նոյեմբերի 6-ի երեկոյան կրակոցներ են հնչել. զոհվել է երեք մարդ, եւս վեցը վիրավորվել են:

The Detroit Free Press-ը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով  18:00-ին (03:00-ին` Երեւանի ժամանակով)` փողոցում, վարսավիրանոցի մոտ: Բոլոր զոհերը տղամարդիկ են: Տուժածների ինքնության եւ վիրճակի մասին տեղեկություններ չկան, հայտնում է «lenta.ru»-ն:

Հարձակվողների դրդապատճառը առայժմ պարզ չէ: Իրավապահ մարմինների աշխատակիցները որոնում են Chevrolet Impala մակնիշի սեւ եւ սպիտակ երկու մեքենաներ, որոնք, ենթադրաբար, կարող են փամփուշտների հետքեր ունենալ:  Թե որքան մարդ է մասնակցել հարձակմանը, չի հաղորդվում: