Կոլումբիայի սահմանից ոչ հեռու գտնվող Ապուրե նահանգում Վենեսուելայի ռազմաօդային ուժերը կործանել են մեքսիկական Hawker 25 փոքր օդանավը, իր միկրոբլոգում հայտնել է Վենեսուելայի ռազմավարական հրամանատարության պետ Վլադիմիր Պադրինո Լոպեսը:
Պաշտոնական հայտարարությունից հետեւում է, որ Վենեսուելայի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 4-ի երեկոյան «հայտնաբերել եւ գրավել են» Hawker 25 օդանավը, հայտնում է «lenta.ru»-ն:
Հնարավոր է` Կարակասը օդանավը թմրավաճառների օդանավ է կարծել: Դեռ հայտնի չէ, թե որքան մարդ է եղել օդանավում: Մեքսիկան կատարվածն անուշադրության չի մատնել եւ պահանջել է հետաքննել միջադեպը` միջազգային օրենքներին համապատասխան, հայտնում է rbc-ն:
Սա Վենեսուելայի ռազմաօդային ուժերի կողմից կործանված առաջին օդանավը չէ այս տարում: Բոլիվարյան հանրապետության օրենսդրությունը թույլ է տալիս կրակել թմրամաֆիայի օդանավերի վրա: 2013թ. զինվորականները ոչնչացրել են 10 օդանավ:





























