Տաջիկստանի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը  հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածու, պետության գործող նախագահ Էմոմալի Ռահմոնի հաղթանակի մասին:

Ըստ կուսակցության շտաբի տվյալների` Ռահմոնի օգտին է քվեարկել ընտրողների 85%-ը:  ԺԴԿ-ի մամուլի քարտուղար Ուսմոն Սոլիեւը հայտնել է, որ դրանք ձայների այլընտրանքային հաշվարկի տվյալներն են:

«Ըստ մեր տվյալների` Էմոմալի Ռահմոնի օգտին քվեարկել է ընտրողների 95%-ը »,- նշել է Սոլիեւը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ըստ Դուշանբեի երկու ընտրատեղամասերի քվեարկության արդյունքների` առաջատարն է Տաջիկստանի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնը:   

Մայրաքաղաքի 4-րդ եւ 43-րդ ընտրատեղամասերի փակվելուց հետո` այնտեղ փակցվել են քվեարկության արդյունքների արձանագրությունները, որոնց ծանոթացել են «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցները: 4-րդ տեղամասում Ռահմոնի օգտին քվեարկել է ընտրողների 73,9%-ը, 43-րդում` 84%-ը:

Տաջիսկտանի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները երկրի ԿԸՀ-ն կհրապարակի նոյեմբերի 7-ին` օրվա առաջին կեսին: