Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտակայքում, նոյեմբերի 6-ին ուշ երեկոյան տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են 28-ամյա Ա. Գ.-ի վարած «Քրայսլեր» մակնիշի 90 AM 101 համարանիշի եւ 36-ամյա Վ. Ս.-ի վարած «Տոյոտա» մակնիշի 78 CC 778 համարանիշի ավտոմեքենաները, այնուհետեւ «Քրայսլեր»-ը բախվել է գովազդային վահանակին:
Ավտովթարի հետեւանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Ս.-ն տեղափոխվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն, համապատասխան բուժօգնություն ստանալով դուրս է գրվել:




























