Գիտնականների կարծիքով՝ խնձորների արժեքավորությունն օրգանիզմի համար դրանցում մեծ քանակությամբ հակաօքսիդանտների պարունակությունն է, որոնք տոքսիններն ու ավելորդ նյութերը դուրս են բերում օրգանիզմից, չհաշված որ դրանցում մեծ քանակությամբ վիտամիններ են պարունակվում: Ամեն օր «երիտասարդության խնձերը» երաշխավորում է ծերության դիմակայություն:

Խնձորի կիրառման արդյունավետությունը կապված է երիտասարդացնող որակների, սրտանոթային համակարգի խնդիրների լուծման, ինչպես նաեւ ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարի հետ, քանի որ դրանք կարող են արգելափակել քաղցկեղային բջիջնեին: Առավել մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ պարունակում է խնձորի կեղեւն ու մասնագետները խորհուրդ են տալիս չմաքրել այն: Խնձորը երկար ժամանակ պահելու դեպքում անգամ չի կորցնում իր բուժիչ հատկությունները:

Այս միրգն ազդում է արյան վրա ու ավելացնում դրանում հեմոգլոբինի մակարդակը: Այն լավագույնս ամրացնում է սրտանոթային համակարգը, դրական է ազդում ուղեղի գործունեության վրա, հաղորդում է «Եվրո ՍՄԻ»-ն:

Դրանում առկա վիտամինները՝ В1, В2, РР, Е, օգնում են հեռացնել հոգնածությունն ու սթրեսը: Խնձորում առկա է կալցիում, կալիում, ֆոսֆոր, յոդ, որոնք պաշտպանում են ճառագայթումից: Խնձորի 6 կորիզները կարող են փոխարինել մարդու համար օրվա ընթացքում անհրաժեշտ յոդի չափաբաժինը:

Շատ օգտակար է նաեւ խնձորի հյութը, հատկապես հիպերտոնիկ հիվանդների համար, քանի որ կարող է նվազեցնել արյան ճնշումը: Այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղը: Օգնում է սննդային թունավորումների ժամանակ, նպաստում է նյութափոխանակությանն ու այդ կերպ լուծում է ավելորդ քաշի խնդիրը:

Խնձորի հաճախակի օգտագործման վերաբերյալ դիետոլոգների կարծիքը կայանում է նրանում, որ միրգտ գրեթե 30 տոկոսով նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Սակայն կան նաեւ հակացուցումներ: Դա վերաբերում է ստամոքսի խոզ ունեցողներին: Այդ դեպքում հնարավոր է թթուն բացասաբար ազդի ստամոքսի պատերի վրա, ուստի խորհուրդ է տրվում մի քանի օրվա ընթացքում միայն մեկ խնձոր ուտել: