Նրանք, ովքեր խոսում են երկու լեզուներով, ավելի քիչ են վտանգված ծերունական սակավամտության: Հնդկական Հայդարաբադի Բժշկական գիտությունների ինստիտուտի գիտնականները կապ են հաստատել երկրոդ լեզվի իմացության ու տարիքի հետ դեմենցիայի սկսվելու միջեւ, գրում է Neurology-ին:

Հետազոտությանը մասնակցել են 648 մարդիկ 66 տարեկան հասակում, որոնք տառապում են սակավամտությամբ: Ընդ որում նրանցից 391-ը երկու լեզվի էր տիրապետում: Գիտնականները համեմատել են, թե տվյալ հիվանդությունը որ  տարիքում է ի հայտ եկել:Լեզուների իմացության ազդեցությունը դիտարկվում էր՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպես կրթությունը, աշխատանքը, կենսաապահովվածությունը ու բնակության վայրը:

Պարզվել է, ծերունական սակավամտություն հազվադեպ է հանդիպում նրանց մոտ, ովքեր ազատ տիրապետում են երկու լեզուների, անկախ արտաքին այլ հանգամանքներից: Դեմենցիայի ի հայտ գալը հետաձգվում էր նվազագույնը 4,5 տարով: Հարկ է նշել, որ հիվանդները հիմնականում տառապում էին Ալցգեյմերի հիվանդությամբ, ուղեղի անոթների աշխատանքի խաթարմամբ ու ճակատա-քունքային դեմենցիայով, հաղորդում է ՌԲԿ-ն:Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, երկու լեզուներով խոսելու դեպքում զարգանում են գլխուղեղի այն հատվածները, որոնք կապված են ուշադրության ու գործառնական ֆունկցիաների հետ: Միաժամանակ գիտնականներն ուշադրություն են հրավիրում, որ երկուսից ավել լեզուների իմացությունը հավելում էր դրական արդյունքը: