Բերքլիի Քալիֆորնիական համալսարանում Դոուի անվան գրադարանում տեղադրել են քանդակ, որի վրա պատկերված են հայկական այբուբենի տառերը, որը կոչվում է «Երեք խնձոր երկնքից»: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

Քանդակը նվիրել է Ռիչարդ Թերզյանը՝ Բերքլիի Քալիֆորնիական համալսարանի 1951թ.-ի շրջանավարտը: Ռիչարդը, ցանկանալով իրականացնել իր հանգուցյալ քրոջ երազանքը, կապ է հաստատել քանդակագործ Ջոն Վենթիմիլյայի հետ, ով Մեն նահանգում Փորթլենդւ արվեստների քոլեջի քանդակագործության բաժնի վարիչն է: Մինչ այդ Վենթիմիլյան արդեն այբուբենի երկու քանդակ ստեղծել էր արդեն:

Նա Բերքլիի Քալիֆորնիական համալսարանի համար նախագծի շուրջ սկսել էր աշխատել դեռ 2008թ.-ից ու ավարտել էր 2012թ.-ին:Վենթիմիլյան պատմել է, որ ուսումնասիրել է հին հայկական ձեռագրեր ոը նկարներ, որպեսզի գեղեցիկ տառեր ստեղծի: Եթե ուշադիր դիտեն քանդակը, ապա ներքեւում կնկատեն նռներ: Քանդակագործը համարում է, որ դրանք հայկական լեգենդների ու հեքիաթների մոտիվներ են, ուստի որոշել է օգտագործել դրանք: