Հայաստանում հաստատվել է բուսասանիտարական ու անասնաբուժական միջոցառումների պետական ծրագիրը: Հայաստանի կատավարության նիստի ժամանակ ծրագիրը ներկայացնելիս հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարել է, որ փաստաթղթի համաձայն ծրագրվում է ճշտել հիմնական վնասատուների տարածման տարածքները: Դրանց են վերաբերում կրծողներն ու մորեխները (75-80 տոկոս ընդհանուր ծավալով), ինչպես նաեւ բույսերի վնասատուները (տիզեր, ուտիճներ ու այլ միջատներ): Ծրագրվում է նաեւ հաշվարկել վնասների շեմը:

Բացի այդ նախատեսվում է պատվաստումների համար միջոցներ բաժանել, կազմակերպել անասնաբույժների աշխատանքը:

Արդյունքում ծրագրվում է գյուղատնտեսական մշակաբույսերի, ինչպես նաեւ թռչունների ու անասունի համար սանիտարական կայունություն ապահովել. 700 հազար գլուխ խոշոր եղջերավոր, 800 հազար մանր, 150 հազար խոզ, 11 հազար ձի ու 4.2 մլն թռչուն: