Աշխատավայրում սթրեսային մթնոլորտի առկայությունը նշանակալիորեն փոխում է իմունային համակարգի գեների էքսպրեսիան, ինչը իր արտացոլումն է գտնում մարդու առողջության վրա, հաղորդում է The Indian Express-ը: Գիտնականնրն ապացուցել են, որ քրոնիկ սթրեսը փոխում է իմունային բջիջների գենետիկ ակտիվությունը մինչեւ որ դրանք կհայտնվեն արյան շրջանառության մեջ:
Նման փոփոխությունները դրդում է բջիջներին տրամադրվել պայքարելու բորոբոքման դեմ, որն իրականում չկա: Արդյունքում՝ զրագանում է ռեակտիվ բորբոքային հակազդում: Վտանգավոր է ոչ թե սովորական սթրեսը, այլ կրկնվող սթրեսային իրավիճակները: Հենց դրանք են ակտիվացնում սիմպաթիկ նյարդային համակարգը եւ խթանում արյան նոր բջիջների առաջացւմը, փոխանցում է MedDaily.ru-ն:
Այս եզրակացություններին եկել են Օհայոյի համալսարանի գիտնականները՝ մկների վրա կատարած էքսպերիմենտների արդյունքում: Սակայն նման փոփոխություններ գիտնակնները նկատել են նաեւ մարդկանց մոտ, որոնք վատ սոցիալ-տնտեսական պայմաններում են բնակվում:





























