«Նոտարական գրասենյակ» հասկացությունը շատ քաղաքացիների մոտ ընկալվում է փաստաթղթերի՝ անձնագիր, դիպլոմ, տարբեր վկայականներ եւ այլն, պատճեների իսկության հավաստիացման հետ: Իրականում նման գործարքների թիվը փոքր չէ՝ մոտ 19,3 հազար ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին: Սակայն ընդհանուր գործարքների թիվը բավական մեծ է՝ ավելի քան 366,5 հազար, որի համեմատ պատճեների օրինականության գործարքների թիվը կազմում է 5,3 տոկոս:Ռեկորդակիր են «փաստաթղթերի ներքո ստորագրությունների վավերացման» գործարքները՝ նշված ժամանակահատվածում ավելի քան 130 հազար միաբոր՝ ընհանուր հաշվարկում 35,5 տոկոս:
Այսինքն՝ ընդհանուրի թվում մեկ երրորդ մասից ավել:Գործընթացի էությունը հստակ է: Սակայն նման գործարքների մեծ թիվը բացատրելու համար պետք է դիմել մայրաքաղաքի նոտարական գրասենյակներից մեկը: Պարզվում է, որ շատ հաճախ ծնողներն իրենց ստորագրություններով վավերացնում են այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են արտասահմանում իրենց երեխաների ճանապարհորդության համար: Շատ հաճախ ստորագրություններով հաստատվում են ընտանիքի սեփականատեր անդամների իրավունքները՝ անշարժ գույք վաճառել, գույքի վաճառքի համաձայնություն եւ այլն ...
Ընդ որում, անշարժ գույքի հարցերով «նոտարական» ցուցանիշների շարժը որոշակի պատկերացում է տալիս այս շուկայի միտումների մասին: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին վավեչացվել է անշարժ գույքի օտարման ավելի քան 24,2 հազար համաձայնագիր, որը 2,8 հազարով պակաս է անցյալ տարվա ցուցանիշից:Նշված ժամանակահատվածում բնակարանի օտարման մոտ 14,0 հազար գործարք է կայացել, որը 1,5 հազարով(9,7 տոկոսով) պակաս է անցյալ տարվա նույն հատվածի ցուցանիշից: Նշենք, որ բնակարանների օտարումների գործարքների թվում գերակշռում են առք ու վաճառքի գործարքները(ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին ավելի քան 74 տոկոս): Այստեղից կարող են հետեւություն անել, որ բնակարանների պահանջարկում անկումը պահպանվել է:Միեւնույն ժամանակ, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ուղղակիորեն հակառակ տեղեկություններ է ներկայացնում: Ըստ վերջինիս, այս տարի հունվար-սեպտեմբերին Երեւանում բնակարանների առք ու վաճառքի գործարքների աճել է 6.3 տոկոսով, իսկ մարզերում՝ 7.0 տոկոսով:
Առանձնատների դեպքում նույն պատկերն է. առք ու վաճառքի գործարքների թվի աճը ողջ երկրում 5.9 տոկոս է…Շարունակելով թեման՝ նշենք, որ նոտարների աշխատանքում յուրահատուկ գործեր են հանդիպում: Այսպես, նշված ժամանակահատվածում քաղաքացիների կյանքը հաստատող 62 դեպք է գրանցվել: Նման գործարքի արժեք կազմում է միայն 2 000 դրամ:Ընդ որում, ԱՄՆ-ում հետաքրքիր դեպք էր գրանցվել: Ոմն Դոնալդ Միլերը, ով անհետացել էր 1986թ.-ին, 2005թ.-ին վերադարձավ ընտանիք: Ավելի վաղ, 1994թ.-ին դատարանը Միլերին մահացած էրճանաչել: Ուշ «հանգուցյալը» դիմել էր դատարան, սակայն այս տարի հոկտեմբերին դատավարորը հրաժարվել էր նրան «ողջ» ճանաչել:Նոտարների ծառայությունների գներն, իհարկե, տարբեր են: Սակայն, որոշ չափով դժվար է վճարների տարբերակման բարդությունը բացատրել...
Այսպես, հաշվետու ժամանակահատվածում միջին սեփականության իրավունքի հավաստման, տրանսպորտային միջոցների տիրապետման կամ օգտագործման լիազորագրերի արժեքը կազմել է 5.3 հազար դրամ:Իսկ ահա անշարժ գույքի հետ կապված գործարքների արժեքը 2,9 հազար դրամից քիչ է: Ավտոմեքենայի վերաբերյալ փաստաթուղթը կրկնակի անգամ գերազանցում է անշարժ գույքի վերաբերյալ փաստաթղթերին: Հավելենք, որ հաշվետու ժամանակահատվածում ավտոմեքենաների հետ կապված գործարքներին թիվը 8,5 հազար է՝ 45,2 մլն դրամ չափով:Հաշվետու ժամանակահատվածում նոտարական ծառայությունների համար պետական տուրքի վճարումների ընդհանուր գումարը կազմել է 383,4 մլն դրամ: Այս ցուցանիշում ամենամեծ տեսակարար կշիռը ունեին անշարժ գույքի օտարման պայմանագրերի հավաստիացումները՝ 23.7 տոկոս: Երկրորդ տեղում (17.1 տոկոս) փաստաթղթերի իսկության հավաստիացումներն են:Ինչ վերաբերում է փաստաթղթերի պատճեների իսկության վերոնշյալ հավաստիացումներին, ապա դրանց միջին արժեքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է «ընդամենը» 422 դրամ: Սա նոտարական ծառայությունների տուրքերի շարքում ամենացածր ցուցանիշն է:
Սմբատ Գրիգորյան





























