Երթուղայինների ներկայիս ուղեվարձը թույլ չի տալիս վերանորոգման եւ ավտոպահեստամասերի համար անհրաժեշտ գումար տրամադրել: Հուլիսի սկզբից այս մասին են հայտարարում երեւանյան ուղեւորափոխադրող ընկերությունները: «Այդ պատճառով երթուղայինների կեսը գիծ դուրս չի գալիս»,-այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել են գծատերեր Պատվական Միհրանյանն («Իսավ» ՍՊԸ) ու Լյուդվիգ Պողոսյանը («Լյուդվիգ ու որդիներ» ՍՊԸ):
Այդ տեղեկությունները ստուգելու համար, NEWS.am-ն ացելել է վերահիշյալ գծատերերի պարկերը: Մի դեպքում 39 գազելներից աշխատանքային ժամերին աշխատել են 16-ը:
Մյուս պարկում իրավիճակը գրեթե նույն կերպ էր՝ աշխատում էր ավտոբուսների ու երթուղայինների մոտավորապես կեսը:
Ինչպես NEWS.am-ին է հայտնել Հայաստանի ուղեւորափոխադրող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, հիմա ընկերությունները պետք է գնեն անվադողեր, բայց ի վիճակի չեն դա անել:
Նշենք, որ միությունը առաջարկում է տրանսպորտի ուղեվարձը հասցնել 200 դրամի, որից 50 դրամը սուբսիդավորելու է Երեւանի քաղաքապետարանը: ՀԿ-ների ներկայացուցիչները, հակառակը, պնդում են, որ 100 դրամ սակագինը լուլի բավարար է, ավելին, տրանսպորտի ինքնարժեքը 100 դրամից էլ պակաս է:





























