Ամերիկացի թափառաշրջիկը ձերբակալվել է Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի շքեղ հյուրանոցի նախագահական լյուքս ներթափանցելու համար: Ինչպես գրում է Pittsburgh Post-Gazette-ը, 48-ամյա Ջեֆրի Ուոթսոնը բացատրել է, որ «գիշերում է ցանկացած հարմար վայրում, որտեղ կարողանում է գլուխը վայր դնել»: Հայտնի չէ, թե ինչպես է նա աննկատ ներթափանցել հյուրանոց:
Քնած «հյուրին» հայտնաբերել են համարը վարձած հաճախորդները: Անտունին հանձնել են ոստիկանությանը: Նա պատմել է, որ Լոս Անջելեսից եկել է Փիթսբուրգ ավելի քան մեկ ամիս առաջ: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն:
Omni William Penn Hotel-ը, որտեղ ժամանակին կանգ է առել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քեննեդին, տեղակայված է Փիթսբուրգի կենտրոնական հատվածում: Նախագահական լյուքսում մեկ գիշերն արժի 2,5 հազար դոլար:





























