Քալիֆորնիայում անհայտ չարագործները գողացել են մոտ 63,5 տոննա ընկույզ, հաղորում է Associated Press-ը: Միջադեպը տեղի է ունեցել Էսկալոն փոքրիկ քաղաքում: Ընկույզը գողացել են տեղի սնունդի պահեստներից մեկից: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում, սակայն մեղադրյալներ դեռեւս չկան: Հետաքննությունը գողոնը գնահատում է 400 հազար դոլար:

Մեկ ամիս առաջ Քալիֆորնիայում թրեյլերից գողացել էին մոտ 5,5 տոննա ընկույզ, որի արժեքը մոտ 50 հազար դոլար էր: