Ջեյմս Քամսթոքը որոշել է իր 19-ամյա որդի Թայլերին դաս տալ առանց թույլտվության իր մեքենան վերցնելու համար: Հայրը դիմել է ոստիկանություն՝ անհնազանդ որդուն վախեցնելու խնդրանքով, սակայն արդյունքում ոստիկանները սպանել են պատանուն, հայտնում է The Washington Times-ը:
«Նա տարել էր իմ մեքենան: Ես ոստիկանություն զանգեցի, եւ վերջիններս սպանեցին նրան», - պատմել է Ջեյմս Քամսթոքը լրագրողներին: Հոր խոսքով՝ Թայլերը մեքենան հատուկ էր փախցրել, քանի որ ինքը հրաժարվել էր նրա համար ծխախոտ գնել, հաղորդում է Russia Today-ը:
Ոստիկանները նկատել էին սպիտակ բեռնատարը, որի առեւանգման մասին փոխանցել էր կարգավարը, եւ սկսել էին հետապնդել: Հետապնդման ընթացում Թայլեր Քամսթոքի վարած բեռնատարը բախվել էր ոստիկանական մեքենային, որից հետո կանգ էր առել: Ոստիկանները զենք էին ուղղել վարորդի վրա եւ պահանջել հանգցնել շարժիչը, սակայն վարորդը հրաժարվել էր: Այդ ժամանակ էլ սպաներից մեկը կրակել էր:
Բժշկական փորձաքննության ընթացքում պարզվել էր, որ ոստիկանը բեռնատարի ուղղությամբ կարկել էր վեց անգամ: Երկու փամփուշտներ դիպել էին Թայլերին: Ոստիկանները պաշտոնական զեկույցում նշել էին, որ կրակել էին վտանգը կանխելու համար: Ըստ Ջեյմս Քամսթոքի՝ իր որդին զինված չէր եղել:





























