Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի հյուրանոցում նոյեմբերի 8-ի ահաբեկչության հետեւանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում նաեւ՝ Մեծ Բրիտանիայում երկրի նախկին դեսպան Աբդելքադիր Ալի Դուուբը: Տուժել է նաեւ 15-22 մարդ: 

Պայթյունը տեղի է ունեցել Մոգադիշոյի կենտրոնում` պաշտոնյաների եւ գործարարների շրջանում հանրահայտ «Մակա ալ-Մուկարամա» թանկարժեք հյուրանոցի մոտ: Պայթուցիկը գտնվել է հյուրանոցի մուտքի մոտ կայանած մեքենայում, հայտնում է «lenta.ru»-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: Սակայն, ըստ իշխանությունների, պայթյունը հիշեցնում է «Ալ Կաիդայի» հետ կապված Սոմալիի  «Աշ Շաբաբ» ահաբեկչական կազմակերպության  գործելաոճը: