Եվրոպական GOCE գիտահետազոտական  արբանյակը հրդեհվել է մթնոլորտում, dրա բեկորներն ընկել են Խաղաղ օվկիանոսը, հայտնել 1 Եվրոպական տիեզերական գործակալությունy:

Օվկիանոսն ընկած տիեզերական սարքի բեկորները ոչ մի վնաս չեն պատճառել: Վերջին անգամ արբանյակի բեկորները նկատվել էին Երեւանի ժամանակով 02:42-ին, երբ դրանք 120 կմ թռել էին Անտարկտիդայի վրայով, հայտնել են ԵՏԳ-ում: Այնտեղ հաստատել են, որ արբանյակը պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ, հաղորդում է rbc-ն:

Եվրոպական GOCE (Gravity field and steady-state Ocean Circulation Explorer) գիտահետազոտական արբանյակը նախատեսված էր Երկրի գրավիտացիոն դաշտն ուսումնասիրելու համար:    GOCE նախագիծն իրականացվում է ԵՏԿ-ի «Կենդանի մոլորակ» ծրագրի շրջանակում:

GOCE-ի արձակման մասին պայմանագիրը ստորագրվել էր Եվրոպական տիեզերական գործակալության եւ Eurockot Launch Services ընկերության միջեւ: GOCE-ն տիեզերք էր ուղարկվել 2009թ. մարտի 17-ին`«Ռոկոտ» հրթիռակրով` Պլեսեցկ կայանից (Արխանգելսկ):