Մոսկովյան սրճարաններից մեկում մի քանի կովկասցիներ ծեծկռտուք են սարքել, կրակել գազային ատրճանակից եւ դանակով վիրավորել մեկին: «02» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Արտեկի փողոցի սրճարաններից մեկում դանակով մարդու են վիրավորել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ ժամը 02:20-ի սահմաններում, սրճարանում կովկասյան արտաքինով 5-6 անհայտ անձանց եւ 30-ամյա մի տղամարդու միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերաճել է ծեծկռտուքի:

Անհայտ անձանցից մեկը գազային ատրճանակից մի քանի կրակոց է արձակել, ապա մի քանի անգամ դանակահարել 30-ամյա տղամարդուն:

Վերջինս մարմնի տարբեր մասերում ստացված վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: