Կանադայում վթարի է ենթարկվել ուղեւորատար օդանավ, զոհվե է հինգ մարդ հաղորդում է СВС հեռուստակոռպորացիան:
Ըստ առկա տվյալների՝ Bearskin Airlines ավիաընկերության երկշարժիչ օդանավը, որում եղել է երկու օդաչու եւ հինգ ուղեւոր, վթարի է ենթարկվել Օնտարիո նահանգի Ռեդ-Լեյք քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս: Երկու ուղեւորների հաջողվել է ողջ մնալ: Վթարից հետո օդանավի վերջնամասում գտնվող տղամարդը կարողացել է դուրս գալ բեկորների տակից եւ ոստիկանություն զանգահարել: Դրանից հետո նա փրկել է իր կողքին գտնվող կնոջը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Միջադեպի հանգամանքները ճշտվում են:





























