Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու վարած քաղաքականության համեմատ, ում խոսքումշատ էր ագրեսիան ընդդեմ Ռուսաստանի, այժմ, հնարավոր է, սպասվում է մեղմացում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է վրացի քաղաքագետ Ռամազ Սակվարելիձեն՝անդրադառնալով նոր նախագահի ընտրությունից հետո Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ հնարավոր փոփոխություններին:

Քաղաքագետի խոսքով՝ Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ հնարավոր են՝ ելնելով նրանից, թե ինչի հետ ենք համեմատում: «Եթե համեմատենք Բիձինա Իվանիշվիլիի շրջանի հետ, էական փոփոխություններ չեն լինի, եթե Միխայիլ Սահակաշվիլու շրջանի հետ, ապա փոփոխություններ սպասվում են ու այդ մսին բազմիցս նշվել է»,- նշել է Ռամազ Սակվարելիձեն՝ պարզաբանելով, որ այդ փոփոխությունները սպասվում են Ռուսաստանի հետ հարաբերություններում, մասնավորապես, ձգտում կարգավորել ու հավասարակշռել փոխհարաբերությունները:

Սակայն փորձագետն ընգծել է , որ կողմերը շարունակում են սկզբունքային մնալ այն հարցերում, որոնք առավել կարեւոր են Վրաստանի համար:Նոյեմբերի 17-ին տեղի կունենա Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու երդման արարողությունըԼ Նախագահական ընտրությունները Վրաստանում անցկացվեցին ընթացիկ տարվա հոկտեմբերի 27-ին, եւ նախագահ ընտրվեց իշխող կոալիցիա «Վրացական երազանքի» թեկնածու, երկրի նախկին փոխվարչապետ Գեորգի Մարգվելաշվիլին: