Կազանի օդանավակայանը, որը նոյեմբերի 17-ի երեկոյան Boeing 737-500-ի վթարման  հետեւանքով դադարեցրել էր աշխատանքը, կրկին բացվել է օդանավերի թռիչքների եւ վայրէջքների համար: Դա տեղի է ունեցել ժ. 16:25-ին:

Օդանավակայանի մամուլի ծառայոթյունից հայտնում են, որ այն, այնուամենայնիվ, առայժմ պատրաստ չէ ընդունելու երկու չվերթ՝ Չելյաբինսկից եւ Մոսկվայից:  Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավիավթարի հետեւանքով հետաձգվել է 50-ից ավելի չվերթ: Չելյաբինսկից «Ակ Բարս Աերո» ընկերության օդանավը Բեգիշեւո կժամանի, իսկ  «Տրանսաերո» ընկերության ՈՒՆ 2149/2150  չվերթը Դոմոդեդովոյից հետաձգվել է:

Թաթարստանի տրանսպորտի նախարարությունը հայտնում է, որ Կազանի «Աերոէքսպրեսը» նոյեմբերի 17-19-ը բոլոր ուղեւորներին օդանավակայան եւ հետադարձ տեղափոխելու է անվճար, հայտնում է BFM.RU-ն:

Կազանի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարը խլել է 50 մարդու կյանք, այդ թվում նաեւ անձնակազմի վեց անդամներինը: «Թաթարստան» ավիաընկերության Boeing 737-500 օդանավը վթարի էր ենթարկվել  վայրէջք կատարելիս: