Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2013 թվականի նոյեմբերի 25-ից գործարկվելու են նաեւ Երեւան քաղաքի Կիեւյան (1 արագաչափ՝ Բարեկամության հրապարակից դեպի Կիեւյան-Օրբելի փողոցների խաչմերուկ ուղղությամբ), Օրբելի (1 արագաչափ` երկու ուղղություններով) եւ Հր. Քոչար (1 արագաչափ՝ Հր. Քոչար-Վրացական փողոցների խաչմերուկից դեպի Հր.Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ) փողոցներում նոր տեղադրված արագաչափ սարքերը, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:




























