Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ նոյեմբերի 18-ին, հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն` նվիրված 2014թ. պետբյուջեի կազմավորման հարցերին:
Համապատասխան զեկույցով հանդես է եկել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը:
Իր խոսքում նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ինչպես միշտ այս անգամ եւս պետբյուջեն պետք է պահպանի իր սոցիալական ուղղվածությունը`հատուկ ուշադրություն դարձնելով զարգացման ծրագրերին: Երկրի ղեկավարը նաեւ կարեւորել է պետական բյուջեի միջոցների նպատակային օգտագործումը` նշելով, որ նման մոտեցումը հանդիսանում է տնտեսության կայուն աճի ապահովման կարեւոր միջոցներից մեկը:
Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ներկայացուցիչներ:





























