Ռուսաստանը հույս ունի, որ Ղարաբաղի հացրով Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ շփումները կվեսկսվեն եւ պատրաստ է աջակցել խնդիրների կարգավորմանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հույս ունենք, որ մոտ ժամանակներս Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունների միջեւ ուղիղ շփումները կվերսկսվեն, մենք ամեն կերպ կօգնենք, ինչպես արդեն ասացի, անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորմանը՝ ավելի շուտ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն հակամարտության կարգավորմանը հասնելու համար, որն ընդունելի կլինի կողմերի համար»,-ասել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ Վիեննայում: