Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել է իր առաջին հրամանագիրը, որով նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակել Լաշա Աբաշիձեին, հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Աբաշիձեն նախկինում աշխատել է GIPA-ում (բուհ է), որտեղ ժամանակին ռեկտոր է եղել Մարգվելաշվիլին: ԴՐանից հետո նա ղեկավարել է Կրթության նախարարության աուդիտի ծառայությունը, իսկ վերջին ժամանակներս աշխատել է նախընտրական շտաբում, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են նաեւ, որ իր աշխատանքային առաջին օրը Մարգվելաշվիլին ոտքով է եկել:
Սահակաշվիլիի օրոք, նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Անդրո Բարնովը: Նա հրաժարական էր տվել՝ չսպասելով նոր նախագահի երդմնակալությանը:





























