Եվրամիության խորհուրդն այսօր՝ նոյեմբերի 18-ին, որեւէ որոշում չի կայացրել Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրման վերաբերյալ, սակայն պատրաստ է դա անել ցանկացած ժամանակ, ընդհուպ մինչեւ Վիլնյուսի գագաթաժողովը: Այս մասին հայտնել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը:
«Կարծում եմ, կանխատեսելի էր, որ մենք ոչ մի որոշում չենք կայացնի, ինչպես ես ասացի նիստից առաջ: Ես կարող եմ հաստատել, որ որեւէ որոշում չի կայացվել: Ես հավատում եմ, որ դա լավ է, որովհետեւ չկա նաեւ բացասական որոշում, եւ դռները բաց են»,-ասել է Լինկյավիչուսը, որին մեջբերում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Նա նշել է, որ նախարարների խորհուրդը պատրաստ է կրկին հավաքվել, եթե անհրաժեշտ լինի, բայց կներգրավի նաեւ Եվրախորհրդարանը. Քոքս-Կվսնեվսկիի առաքելությունը կրկին կվերադառնա Ուկրաինա, նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուն իր ներկայացուցչին կուղարկի: «Դա կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր օր, չբացառելով ամենավերջին պահը Վիլնյուսում: Ամեն ինչ կախված կլինի Ուկրաինայում ստեղված իրավիճակից»,-ընդգծել է Լինկյավիչուսը:
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Գերագույն ռադան նոյեմբերի 21-ին արագ ընթացակարգով կքննարկի եվրոպական ինտեգրման վերաբերյալ երկու օրինագծերը:





























