Մոսկվայում հիվանդանոցում մահացել է վոլգոգրադյան ավտոբուսում տեղի ունեցած ահաբեկչության 7-րդ զոհը: Նա 59-ամյա կին է, որին Մոսկվա էին տեղափոխել Վոլգոգրադի հիվանդանոցից:
Արտակարգ պատահարից անմիջապես հետո կինը կրծքավանդակի բեկորային վնասվածքներով տեղափոխվել է թիվ 15 հիվանդանոցի նեյրովիրաբուժական բաժանմունք: Նրա մոտ վնասված է եղել նաեւ ստամոքսը: Հետո նրան շտապ հասցրել են Մոսկվա:
Շուրջ 10 օր բժիշկները պայքարել են, որպեսզի կայունացնեն կնոջ վիճակը, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:





























