Պարզվել է, Փարիզում ֆրանսիական Liberation թերթի խմբագրության ու Societe General բանկի գլխավոր գրասենյակի հարեւանությամբ հրաձգություն կազմակերպել է միեւնույն մարդը: Փարիզի ոստիկանությունը կորցրել է զինված մարդու հետքը:

Վերջին անգամ նրան նկատել են Ելիսեյան դաշտերի շրջանում, որից հետո, ամենայն հավանականութամբ, նա թաքնվել է մետրոյում: Ավելի վաղ Ելիսեյան դաշտերում ոստիկանությունը նրան բերման ենթարկելու գործողություն էր սկսել: Քաղաքի կենտրոնում լրացուցիչ ոստիկանական ջոկատներ են ուղարկվել, Ելիսեյան դաշտերի վերեւում հսկում է ուղղաթիռը, որը եւս մասնակցում է հանցագործի որոնման աշխատանքներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին անհայտ անձը մուտք է գործել ֆրանսիական Liberation թերթի խմբագրության շենք ու կրակ է արձակել՝ վիրավորելով մեկ անձի: Որոշ ժամանակ անց նա հրաձգություն է կազմակերպել Societe General բանկի գլխավոր գրասենյակի մոտ ու Դեֆանս գործնական թաղամասում՝ առանց լուրջ միջադեպերի: Դրանից հետո ոստիկանություն ահազանգ է ստացվել մի տղամարդու կողմից, որին չարագործը պատանդ է վերցրել ու ստիպել իրեն հասցնել Ելիսեյան դաշտեր: Վերջում հանցագործը բաց է թողել վարորդին:

Ոստիկանները ենթադրում են, որ միեւնույն անձն անցյալ շաբաթ ներխուժել է BFM հեռուստաընկերության գրասենյակ ու զենքով սպառնացել լրագրողներին, որից հետո փախուստի է դիմել:

Բացի այդ, Liberation-ի կայքը կիբերհարձակման է ենթարկվել, հաղորդում են այդ թերթի լրագրողները Twitter-ում, հաղորդում է «Գոլոս Ռոսսիի»-ին: