Նախախորհրդարանն, այսօր՝ նոյեմբերի 18-ին, հանրային քննարկում-ներկայացում է անցկացրել «Նոր որակի հայկական պետության ձեւավորման եւ զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի սոցիալ-տնտեսական ոլորտը․ գործնական ծրագրեր» թեմայով:
Միջոցառման ընթացքում Նախախորհրդարանի աջակից Սուրեն Գեւորգյանը ներկայացրել է Հայաստանում ոչ մետաղական հանքանյութերի մշակման՝ որպես ազգային արդյունաբերության առանցքի զարգացման հսկայական ներուժի եւ առկա ծրագրերի մասին, գյուղատնտեսության եւ էկոլոգիայի գծով փորձագետ-վերլուծաբան Վարդան Հայկազյանը խոսել է Հայաստանում երկրագործության անցյալի, ներկայի եւ ապագայի վերաբերյալ, սիստեմային վերլուծաբան, Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը խոսել է նորարարական տնտեսության հեռանկարի մասին։
Միջոցառումն ընթացել է կառուցողական եւ ակտիվ մթնոլորտում, մասնակիցները հանդես եկան բազմաթիվ հարցերով, դիտողություններով եւ առաջարկություններով՝ լրամշակելու նախագիծը։
Ռազմավարական հայեցակարգի հանրային քննարկումների շարքով Նախախորհրդարանը նպատակ ունի Հայաստանի քաղաքացիների եւ համայն հայության ուշադրությունը հրավիրել Նոր որակի հայկական պետության պետականաշինության խնդրին, համախմբել հայաստանաբնակ եւ արտերկրաբնակ շահագրգռված եւ ունակ մասնագետներին՝ իրենց ներդրումն ունենալու ապագա պետության կարեւորագույն փաստաթղթի մշակման գործում։




























