Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան նոյեմբերի 19-ին կայացած ճեպազրույցի ընթացկում հասկացրել է, որ Լեոնիդ Կուչման լրագրող Լեոնիդ Գոնգաձեի սպանության գործով մեղադրյալ չէ: Գլխավոր դատախազը պատմել է, որ քրեական գործը փակված չէ:

Պաշոնյան նշել է, որ եթե իրավաբանական լեզվով խոսել, ազգանունը կարող է գործի շրջանակներում շրջանառել այն ժամանակ, երբ մեղադրանք է ներկայացվում, երբ կան մեղադրանքի ապացույցներ, դրանք ներառվում են գործի նյութերում: Այս մասին գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Հիշեցնենք, որ Գոնգաձեն Կիեւում անհետացել է 2000թ սեպտեմբերի 16-ին: