Աշխարհի ոչ մի երկրում չկա մեխանիզմ, որով մի երկրի բանտարկյալին կարող են բուժել այլ երկրում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, բրիֆինգում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան:
Նրա խոսքով՝ եթե Ուկրաինան նմանատիպ օրենք ընդունի, այդ գործընթացում նորարարություն կլինի:
«Փոխզիջումների փնտրտուքը պետք է իրականացվի բացառապես օրենքի եւ միայն օրենքի շրջանակներում»,-ասել Պշոնկան՝ հավելելով, որնման օրենքի ոբոլոր դրույթները չպետք է հարմարեցվեն մեկ մարդու, մասնավորապես երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին: Դատախազի կարծիքով՝ նման օրենքը պետք է կստակ ուրվագծի այն երկրի պատասխանատվությունը, որտեղ պետք է բուժվի բանտարկյալը, հաղորդում է Focus-ը:





























