Պարամետրական ինքնագրից ստացված տվյալների առաջին վերլուծությանը վկայում է, որ Boeing-737-ը շտոպորի մեջ է ընկել եւ Կազանում վթարի է ենթարկվել արագությունը կորցնելու պատճառով:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով հետքննությունը, պարամետրական ինքնագրի տվյալները վկայում են օդանավում տեխնիկական թերություններ ծագելու մասին՝ նախքան այն երկրորդ շրջանի է գնացել: Առայժմ վաղ է խոսել, թե որքանով են հայտնաբերված թերությունները կրիտիկական եղել օդանավի համար:
Առայժմ չի հաջողվում ուսումնասիրել անձնակազմի բանակցությունների ձայնագրությունները: Խնդիրն այն է, որ խոսքային ինքնագիրը վթարի վայրում չի հաջողվում գտնել: Թռիչքուղու վրա ձայնագրություններով կասետներ չկան: Հնարավոր է, որ դրանք դուրս են տարվել օդանավի մյուս բեկորների հետ միասին:
Հիշեցնենք, որ Մոսկվայից թռչող Boeing-737 օդանավը նոյեմբերի 17-ին վթարի է ենթարկվել Կազանի օդանավակայանում: Գետնին ընկնելուց հետո հզոր պայթյուն է տեղի ունեցել եւ հրդեհ է սկսվել: Արդյունքում զոհվել է հիսուն մարդ:





























