«Լոնդոն» բարում նոյեմբերի 17-ի լուսադեմին առավոտյան դանակահարվել են սիրիահայ երիտասարդներ Շանթ Քոչյանը եւ Րաֆֆի Բարդաքչյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: Տուժողների կյանքին վտանգ չի սպառնում:
NEWS.am-ի տեղեկություններով՝ վիճաբանությունը ծագել է հաճախորդների եւ ակումբի տնօրենի միջեւ ի հայտ եկած վիճաբանությունից:




























