Շահումյան-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, 13:50-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Էջմիածին-Աշտարակ ավտոճանա¬պարհի 6-րդ կմ-ում` Դաշտ գյուղի մոտակայքում, «ՎԱԶ-2106» մակնիշի 24 US 025 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը: