Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե համաներման հարց իրենց օրակարգում չկա։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էչդողանի եւ Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի ղեկավար Մեսուդ Բարզանիի հանդիպումից հետո սկսեցին խոսել համաներում հայտարարելու մասին, ինչի համար հիմք էր ծառայել Էրդողանի ասած. «Լեռներից կիջնեն, բանտերը կդատարկվեն» արտահայտությունը։

Հասարակության մեջ համաներման մասին քննարկումները ստիպել են Էրդողանին  հանդես գալ պարզաբանմամբ, որի ժամանակ նա հայտարարել է, թե իրենց օրակարգում չկա համաներում։ «Ես իմ երազանքներն էի նշել, իսկ դուք համաներում եք ասում»,-նշել էր Էրդողանը։