Եվրամիությունը կարծում է, թե այժմ ամենաբարենպաստ պայմաններն են ստեղծվել Տրանսկասպյան գազատար կառուցելու համար, հայտարարել է Թուրքմենստանում ԵՄ գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Դանիիլիդիսը:
Ելույթ ունենալով Միջազգային նավթագազային խորհրդաժողովում՝ նա նկատել է, թե ԵՄ-ն եւ Թուրքմենստանը ձգտում են շուտափույթ ավարտել բանակցություններն այդ գազատարի շուրջ եւ շինարարության վերաբերյալ համաձայնագիր կնքել: «Մեզ անհրաժեշտ է բանակցությունների ընթացքում լուծել մի քանի հարցեր, եւ առաջին խողովակաշարը կարող է կառուցվել դեռ Հարավային գազային միջանցքի ստեղծումից առաջ»,- ասել է Դանիիլիդիսը:
Նրա խոսքով, հարավային գազային միջանցքը՝ ներառյալ Տրանսկասպյան խողովակաշարը, նում է Եվրամիության առանցքային գերակայություն, ինչը հաստատվել է նաեւ 2013թ. մայիսին կայացած գագաթնաժողովի ընթացքում:
Տրանսկասպյան գազատարը պետք է Ադրբեջանից եւ Թուրքմենստանից գազը Եվրոպա փոխանցի՝ շրջանցելով Ռուսաստանը, սակայն նախագծին խոչընդոտումէ կասպից ծովի իրավական կարգավիճակի բացակայությունը:





























