Ֆրանսիայում՝ Յոննա դեպարտամենտում փոքր ինքնաթիռ է կործանվել: Վթարի հետեւանքով վեց մարդ է զոհվել:
Ինչպես հայտնում է AFP-ն, մասնավոր ինքնաթիռը թռել էր Վերին Սավոյայի Անսի քաղաքից եի պետք է վայրէջք կատարեր Իվելին դեպարտամենտում:
Վթարի պատճառներն ու հանգամանքները պարզվում են: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























