Եգիպտական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել հանրահավաքի ժամանակ բախումներ հրահրած երիտասարդների խմբի դեմ: Երիտասարդական կազմակերպությունները զանգվածային ակցիաներ են կազմակերպել Թահրիր հրապարակում՝ նշելու ողբերգական իրադարձությունների երրորդ տարելիցը: 2010թ. հարյուրավոր արմատականներ, պահանջելով իշխանության հրաժարականը, բախումներ էին սկսել զինվորների հետ, զոհվել էր 40 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին:

Այսօր կայացած ցույցի ժամանակ վիրավորական արտահայտություններ են հնչել պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հասցեին, ինչից հետո ոստիկանները ցրել են նրանց:

Արմատականներն ավելի վաղ կոտրել էին վերջին հեղափոխությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանը, դրա վրա դրոշով փաթաթված դագաղ տեղադրել: