Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթյուն է որոտացել. Իսլամիստ գրոհայինները, որոնք եղել են «Աշ-Շաբաբ» խմբավորման անդամներ, մեքենայով ներխուժել են ոստիկանական բաժանմունքի տարածք եւ պայթեցրել են ականապատված մեքենան:

Սոմալիի կառավարության մամուլի քարտուղարի խոսքով, զոհվել է 28 մարդ: Նրանցից 7-ը քաղաքացիականներ են, 10 գրոհայիններ եւ 11 ոստիկաններ: Որոշ վկաներ հաղորդել են, որ պայթյունից առաջ գրոհայինները նաեւ կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա, հաղորդում է «Գազետա.ru»-ն:

«Աշ-Շաբաբը» հանդիսանում է «Ալ-Քաիդայի» ստորաբաժանումը: