Վրաստանի խորրդարանն այսօր վստահություն է հայտնելու նոր կառավարությանը՝ Իրակլի Գարիբաշվիլիի գլխավորությամբ, ու նրա ներկայացրած կառավարությանը: Ընթացակարգի համաձայն՝ Գարիբաշվիլին սկզբում ծրագիրը կներկայացնի պատգամավորներին, դրանից հետո ելույթ կունենան խմբակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ խորհրդարանական մեծամասնությունն ու փոքրամասնությունը, հաղորդում է Նովոստի-Գրուզիան:

Կառավարությանը վստահություն են հայտնում այն պարագայում, երբ խորհրդարանի պատգամավորների մեծ մասը դրական  է քվեարկում: