Դալլասի իշխանությունները Էլմ-սթրիթից հեռացրել են «X» տառի նման նշումները, որոնք մոտավորապես ցույց էին տալիս այն կետերը, որոնց ուղղությամբ արձակված դիպուկահարի փամփուշտները դիպել էին Քենեդու ավտոշարասյանը, հայտնում է Associated Press-ը:
Համապատասխան որոշումը կապված է նախագահի մահվան 50-րդ տարելիցի նախապատրաստությունների հետ:
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Ֆրենկ Լիբրիոն բացատրել է, որ Էլմ սթրիթն ասֆալտապատում են, ինչն անհրաժեշտ է, քանի որ տարելիցի միջոցառումների ժամանակ այդ վայր են այցելելու հազարավոր մարդիկ:
Բացի դրանից, քաղաքապետարանում չգիտեն, թե ընդհանրապես որտեղից են հայտնվել զբոսաշրջիկների շրջանում հայտնի այդ «իքսերը», հաղորդում է Lenta.ru-ն:
ԱՄՆ-ի 35-ամյա նախագահ Ջոն Քենեդին մահացու վիրավորվել էր 1963թ. նոյեմբերի 22-ին, երբ բաց մեքենայով ընթանում էր Էլմ սթրիթով: Սպանության մեջ պաշտոնապես մեղադրել էին միայնակ գործած Լի Հարվի Օսվալդին, որն իր հերթին շուտով սպանվել էր գիշերային ակումբի սեփականատեր Ջեք Ռուբիի կողմից: Քենեդու սպանության կասկածյալի անսպասելի մահվան հետ կապված բազմաթիվ վարկածներ կան:





























