Ամերիկյան Միսուրի նահանգի իշխանությունները ծրագրում են չորեքշաբթի մահապատժի ենթարկել 63-ամյա Ջոզեֆ Փոլ Ֆրանկլինին, ով քսաներորդ դարի ամենահայտնի սերիական մարդասպաններից էր, հաղորդում է Ասոշիեյթիդ Պրեսսը:

Ֆրանկլինի ճակատագիրը որոշվել է վերջին օրերի ընթացքում. նախօերին դաշնային դատավորը վճռել է հետաձգել մահապատիժը, որը նշանակված էր նոյեմբերի քսանին, սակայն արդեն ժամեր անց վճռաբեկ դատարանը մերժել է այդ որոշումը: Այժմ դատավճիռը կյանքի կոչելուն կարող է խանգարել միայն ԱՄՆ Գերագույն դատարանը, եթե նպատակահարմար գտնի միջամտել այդ գործին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հանցագործի իսկական անունը Ջեյմս Կլեյտոն Վոն է եղել, սակայն նա այն փոխել է 1976-ին: Ջոզեֆ անունը նա վերցրել է նացիստական Գերմանիայի գաղափարախոս Յոզեֆ Գեբելսի անունից, իսկ ազգանունը ԱՄՆ նախագահ Բենջամին Ֆրանկլինից:

Ռասայական ատելության հողի վրա հանցագործությւոնները նա սկսել է 1976թ: Նրան ձերբակալել են չորս տարի անց, իսկ գործը շարունակել են հետաքննել տասնյոթ տարի: Ընդհանուր առմամբ, նրան մեղվոր են ճանաչել քսան սպանությունների համար: Ֆրանկլինը հաղորդել է, որ իր հիմնական նպատակն է եղել չեզոքացնել ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարթերին: