Ստամբուլի եվրոպական հատվածում Գյունգյորրեն շրջանում միկրոավտոբուսի՝ կամուրջից ընկնելու արդյունքում զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ տասնհինգ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

NTV հեռուստաալիքի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել 11.30-ին: Նախնական տեղեկություններով՝ վարարոդը կամուրջով անցնելիս գերազանցել է արագությունն ու չի կարողացել կառավարել մեքենան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավտոբուսը ցած է ընկել 15-մետր բարձրությունից: Վիրավորներից չորսի վիճակը ծանր է: