Նկարիչ Ֆրենսիս Բեկոնի «Լյուսյեն Ֆրեյդի երեք էսքիզ» տրիպտիխը ձեռք է բերել Քաթարիթանգարանների գերատեսչության ղեկավար Շեյհա Մայասա Ալ-Թանին, գրում է New York Post-ը:

Քսաներորդ դարի էքսպրեսիոնիստի տրիպտիխը առաջաին անգամ է աճուրդի հանվում: Տրիպտիխի նախաաճուրդային գինը կազմել է 85 մլն դոլար: Աշխատանքը մեկ շաբաթ առաջ վաճառվել է Christie's աճուրդում: Դրա դիմաց վճարել են ռեկորդային 142,405 մլն դոլար, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

2012-ին The Economist ամսագիրը Շեյհա Մայասա Ալ-Թանիին ճանաչել են արվեստի աշխարհի ամենաազդեցիկ կինը: