Երեւանի Գայի պողոտայի թիվ 8/6 հասցեի մոտ, նոյեմբերի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: