Երեւանի Գյուրջյան փողոցի թիվ 11 շենքի մոտ, նոյեմբերի 20-ին, ժամը 22.10-ի սահմաններում, «Հոնդա» մոտոցիկլետը բախվել  է մայթեզրին կայանված «BYD» եւ  «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներին եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: