Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հուսով է, որ հաջորդ տարի Ուկրաինային կհաջողվի վերսկսել Ռուսաստանի հետ փոխադարձ առեւտուրը:
Ազարովը հիշեցրել է, որ հաջորդ տարի Ուկրաինան նախագահելու է ԱՊՀ-ում: Նրա խոսքով՝ դա կօգտագործվի երկրների միջեւ առեւտրային հարաբերությունները կարգավորելու համար:
Վարչապետի տվյալներով՝ այս տարի Ուկրաինայի ու Ռուսաստանի, ինչպես նաեւ ԱՊՀ երկների միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է 25 տոկոսով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախօրեին Ազարովը հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է Վիլնյուսում ստորագրել ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիրը:





























