Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ցույց տվեց, որ լայնածավալ պատերազմը բացառված է: Այս մասին, այսօր` նոյեմբերի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը տարբեր ձեւերով փորձում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, սակայն այս հանդիպումը ցույց տվեց, որ նրանք դեռ չեն կարող հասնել իրենց նպատակին եւ չի կարող իրեն բռնակցել Արցախը:

«Հայկական կողմի համար այդ միտքը ընդունելի չէ: Երբեւէ Արցախը միջազգային իրավունքի կոռեկտ առումով չի պատկանել Ադրբեջանին, միայն Սովետական տարիներին տարածքն անիրավացիորեն բաժան-բաժան է արել երեք մասի»,- նշեց Ալիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով, մենք պետք է լինենք բավականին համբերատար եւ գիտակցենք, որ եթե լայնածավալ պատերազմ չկա, դա արդեն մեծ արդյունք է:  Ալավերդյանը նաեւ նշեց, որ մադրիդյան սկզբունքներով հնարավոր չէ հասնել արդյունքի, որքան էլ հանդիպումները հաճախակի եւ լավ տեղերում լինեն: «Իսկ Մինսկի խմբի հիմնական խնդիրն է այս պահին թույլ չտալ, որ լայնածավալ պատերազմ սկսվի: Նրա հիմնական խնդիրը դա է, սակայն Մադրիդյան պիղծ սկզբունքները թույլ չեն տալիս հույս ունենալ, որ ժամանակի ընթացքում ժողովուրդների միջեւ լինի կայունություն եւ խաղաղություն»,- ասաց Լարիսա Ալավերդյանը եւ ավելացրեց, եթե անգամ իրար ձեռք են մեկնել, պարզ է, որ լայն առումով չեն կարող ձեռք սեղմել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am