Սաուդյան Արաբիայի հիմնականում շիա մահմեդականներով բնակեցված Էլ-Քաթիֆ նահանգում զանգվածային բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն այսօր՝ նոյեմբերի 21-ին դատապարտվել է 18 տարվա ազատազրկման եւ խոշոր տուգանքի:
Մեղադրող կողմի պնդմամբ՝ ամբաստանյալը մասնակցել է արգելված ակցիայի, անկարգությունների կոչեր է արել, նաեւ հարձակվել է ոստիկանների վրա:
Դատավճռի համաձայն՝ դատապարտյալը պատժից հետո չի կարող լքել երկրի տարածքը եւս 18 տարի ժամանակով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նշենք,որ Սաուդյան Արաբիայում շիաները հանդես են գալիս սուննի ղեկավարության դեմ եւ ակտիվորեն քննարկում են շիա պետություն ստեղծելու հարցը, որում կարող են ընդգրկվել Սաուդյան Արաբիայի արեւլյան նահանգներն ու Բահրեյնը:





























