Մեծ Բրիտանիայի իշխանությունները թույլ են տվել ԱՄՆ հատուկ ծառայություններին տեղեկություններ հավաքել ցանկացած բրիտանացի ենթակայի հեռախոսազրույցների ու ինտերնետ-կապերի մասին տեղեկություններ: Այս մասին վկայում են հերթական գաղտնի փաստաթղթերը՝ Էդվարդ Սնոուդենի արխիվից: Այն թվագրված է 2007-ին եւ հրապարակվել է The Guardian-ի կողմից:
Ինչպես պարբերականն է նշել, «ԱՄՆ ԱԱԳ-ն կարող էր վերլուծել ու պահպանել բրիտանացիների հեռախոսազրույցների ձայնագրությունները, ինտերնետ-կապերը, եթե անգամ նրանց ոչ մի օրինախախտման մեջ չեն կասկածել»: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»:
Հրապարակված փաստաթուղթը առաջին ծանրակշիռ ապացույցն է, որ բրիտանացիները եւս դարձել են զանգվածային լրտեսության զոհ:





























