Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի վարկանիշը աճում է, քանի որ ռուսական կողմը ցույց է տվել, որ ի տարբերություն ամերիկացիների, չի դավաճանում իր դաշնակիցներին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով՝ Մերձավոր Արեւելքում թուլանում են ԱՄՆ դիրքերը: Ինչպես նա է նշել, ամերիկացիները չկարողացան լուծել Սիրիայի հարցը, խնդիրներ կան Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի հետ: Սաֆրաստյանը կարծում է, որ Ռուսաստանի համար այդ տարածաշրջանում նոր հնարավորություններ են ստեղծվում:





























